8968 դիտում
16:28 27-07-2018
Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի միջև շփումները. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները:
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, այսօր՝ հուլիսի 27-ին, Բաքվում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների պաշտոնական ներկայացուցիչների միջև:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես եկող Ռուսաստանն իրեն դրսևորել է արդյունավետ և կառուցողական կերպով: Ռուսաստանը հրաշալի տիրապետում է թեմային: Հակամարտության կարգավորմանն ուղղված հարցով հանդիպումները անցկացվում են տարբեր մակարդակներում: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև բոլոր հանդիպումները, որոնց մասին պայմանավորվում են կողմերը և որոնք կառուցողական են անցնում»,-ասել է Զախարովան:
Նմանատիպ նյութեր
2692 դիտում
14:22 31-01-2019
ՌԴ-ն ողջունում է քաղաքական շփումները Երևանի և Բաքվի միջև
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր