138875 դիտում
20:06 27-07-2018
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ 26-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին․ նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Մեղրիի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 27-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ 26-ամյա Արայիկ Միրզոյանը իր վարած Mercedes մակնիշի 17 CG 177 համարանիշի ավտոմեքենայով Երևան - Մեղրի ավտոճանապարհի 378 կմ հատվածում բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում, մասամբ փակելով երթևեկելի գոտին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Միրզոյանը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հարանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մինաս Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+