7448 դիտում
09:42 28-07-2018
Ինչ ունեցվածք ունի ԿԳ նորանշանակ փոխնախարարը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում բնակարանը և «BMW X5 4.4 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու՝ մայիսի 21–ի դրությամբ, ունեցել է 2 միլիոն 160 հազար դրամ դրամական միջոցներ և 17 միլիոն 996 հազար դրամ եկամուտ, որից 11 միլիոն 609 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ մնացածն էլ երեք տարբեր աշխատավարձերի հանրագումար:
Մինչ այս նշանակումը՝ 2014 թ.–ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում և հանդիսանում «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հետազոտական կենտրոնի համահիմնադիր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6983 դիտում
09:02 04-07-2018
Ինչ ունեցվածք ունի պաշտպանության փոխնախարարը. «Փաստ»
7044 դիտում
09:51 29-09-2018
Ինչ ունեցվածք ունի առողջապահության փոխնախարարը. «Փաստ»
4266 դիտում
09:41 25-09-2018
Ինչ ունեցվածք ունի ՀՀ նորանշանակ դեսպանը. «Փաստ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը