4227 դիտում
09:41 25-09-2018
Ինչ ունեցվածք ունի ՀՀ նորանշանակ դեսպանը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ Արմեն Ղևոնդյանը դեսպանի, ինչպես նաև ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է օգոստոսի 15-ին:
Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նորանշանակ դեսպանը առանձնատուն է հայտարարագրել: Նա հայտարարագրել է նաև «TOYOTA AVENSIS 1.8» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Ղևոնդյանի դրամական միջոցները կազմել են 9 500 000 ՀՀ դրամ և 10 000 ԱՄՆ դոլար:
Այս տարվա հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 3 117 976 ՀՀ դրամ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
7400 դիտում
09:42 28-07-2018
Ինչ ունեցվածք ունի ԿԳ նորանշանակ փոխնախարարը. «Փաստ»
3939 դիտում
09:58 17-10-2018
Ինչ ունեցվածք ունի նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը. «Փաստ»
6685 դիտում
09:55 17-04-2018
Ինչ ունեցվածք ունի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը. «Փաստ»
Այս բաժնից
1429 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ
2035 դիտում
22:25 14-10-2024
Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում
1600 դիտում
15:35 14-10-2024
Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին. ArmSport.am