10945 դիտում
20:27 28-07-2018
Յուրգեն Կլոպ. Ռամոսը Սալահի հետ կեղտոտ վարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է հարձակվող Մոհամեդ Սալահի վնասվածքի դրվագը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Եգիպտացի ֆուտբոլիստը ուսը վնասեց «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հետ բախվելուց հետո:
«Եթե դուք «Ռեալի» երկրպագու չեք, ապա կհամարեք, որ այն շատ կեղտոտ էր:
Նման իրավիճակում մրցավարը պետք է ավելի կոշտ լիներ: Եթե այդ ժամանակ տեսակրկնապատկերրի համակարգ կիրառվեր, ապա այդ դրվագը կվերանայվեր:
Չեմ կարծում, որ նման բան նորից կլինի. սկզբից արմունկով դարպասապահին հարվածել, իսկ հետո ըմբշամարտի հնարքով խաղադաշտի կենտրոնում հարձակվողին գետնել և այդքանից հետո հաղթել խաղում: Այսպիսին էր խաղի սյուժեն:
Հետագայում Ռամոսը շատ բան ասաց, որոնք ինձ դուր չեկան: Որպես մարդ, նրա արձագանքն ինձ հոգեհարազատ չէ: Նա ասաց, որ դա նորմալ էր: Իսկ ես կարծում եմ, որ նորմալ չէր», ասել է Կլոպը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2189 դիտում
17:23 19-02-2019
Յուրգեն Կլոպ. Եթե «Բավարիայի» հետ խաղին չմասնակցեի, կփորձեի տոմս ճարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2345 դիտում
15:49 18-04-2019
Յուրգեն Կլոպ. Երբեք չեմ խաղացել «Բարսելոնայի» հետ. անհամբերությամբ եմ սպասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3452 դիտում
17:30 26-06-2020
Յուրգեն Կլոպ. Ես 23 տարեկան էի ու այնքան էլ չէի մտածում Լիվերպուլի հետ չեմպիոնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2341 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3004 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2515 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում