Ապատեղեկատվություն և ֆեյք նորություններ․ Մեծ Բրիտանիան համախմբում է ուժերը ռուսական սպառնալիքների դեմ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կոչ է արել համախմբել կառավարական գերատեսչությունների աշխատանքը, որպեսզի դիմակայեն Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքին: Այսպիսի եզրակացություն է պարունակվում կիրակի հրապարակված խորհրդարանի «Ապատեղեկատվություն և ֆեյք նորություններ» զեկույցում, որի գլուխներից մեկը նվիրված է ՌԴ-ին, հայտնում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5412184]tass.ru[/url]-ն։
Զեկույցում նշվում է, որ խորհրդարանական 6 կոմիտեներ իրենց ջանքերը միավորել են Միացյալ Թագավորության քաղաքական կյանքի վրա ռուսական ազդեցության դեմ պայքարում:
«Ուստի կառավարությունը պետք է համատեղ աշխատանքը համակարգի տարբեր իրավասու նախարարությունների հետ: Այդ գերատեսչությունները պետք է աշխատեն ոչ թե մեկուսացված ռեժիմում, այլ միասին, տեղեկությունների, հետախուզական տվյալների և փորձագիտական գիտելիքների փոխանակմամբ, դիմակայեն Ռուսաստանի և այլ չարամիտ խաղացողների կողմից աճող սպառնալիքին»,- նշված է զեկույցում: