211652_close_icon
views-count53814 դիտում article-date 18:34 21-04-2017

Ժոզե Մոուրինյո. Շատ վատ նորություններ ունեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Անդերլեհտին» հաղթելուց (2:1) հետո անդրադարձել է թիմի խաղացողներ Մարկոս Ռոխոյի և Զլաթան Իբրահիմովիչի վնասվածքներին: Նշենք, որ հանդիպման ընթացքում Ռոխոն մրցակցի հետ բախվելուց հետո պատգարակով խաղադաշտից դուրս բերվեց, իսկ Իբրահիմովիչը ծունկն է վնասել: «Չեմ կարծում, որ նրանց վնասվածքները թեթև են, սակայն ես կգերադասեմ սպասել բուժհետազոտության արդյունքներին: Ես մարզիչ եմ, այլ ոչ թե` բժիշկ: Սակայն, ընդհանուր առմամբ, ես շատ վատ նորություններ ունեմ», ասել է Մուորինյոն:

Նմանատիպ նյութեր