Գերմանիայի ոստիկանությունը որոնում է 300 հազար մարդու
Գերմանիայում Ոստիկանությունը որոնում է մոտ 300 հազար մարդու: Նրանց թվում ավելի քան 126 հազարն արտասահմանցիներ են, որոնք պետք է երկիրը լքեն: Ըստ որում՝ որոնվողների մի մասն արդեն կարողացել է Գերմանիայից մեկնել՝ այդ մասին գերմանական գերատեսչություններին չիրազեկելով, կարծում են Գերմանիայի ոստիկանությունում, հայտնում է [url=https://www.dw.com/ru/полиция-германии-разыскивает-почти-300-тысяч-человек/a-44866723]Deutsche Welle[/url]-ն:
Նշվում է, որ երկրում գրանցված է քաղաքականապես մոտիվացված հանցագործությունների թվի աճ: Նման հոդվածներով որոնվող մարդկանց թիվը 2017 թվականի համեմատությամբ ավելի քան եռակի աճել է՝ հասնելով մինչեւ 4411-ի:
Այս հոդվածներով որոնվում են հիմնականում իսլամականները: Կալանավորման ավելի քան 3100 օրդերները առնչվում են հանցագործություններին, որոնք դասվում են «կրոնական գաղափարախոսություն» կարգին վերաբերող հանցագործություններին: