211652_close_icon
views-count6387 դիտում article-date 23:42 11-03-2020

Գողացած դրամապանակում 300 հազար դրամ ու 300 դոլար էր․ կին գրպանահատը ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց: Քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, ժամը 16.20-ին Ահարոնյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Սաֆարյան փողոցի բնակիչ, 50-ամյա մի կնոջ: Պարզվել է` րոպեներ առաջ նա թիվ 63 երթուղու ավտոբուսում մի ուղևորի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր 300 հազար դրամ և 300 դոլար: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում: Կասկածվողը խոստովանել է կատարածը և ձերբակալվել: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր