24154 դիտում
22:40 30-07-2018
Ավստրիայում 1325 ձիաուժ հզորությամբ հիպերքար է արտադրվում․ արժեքը՝ 2 մլն եվրո
Ավստրիական Milan Automotive GmbH ընկերությունը, որը հիմնադրել է նախկին մրցարշավորդ Մարկուս Ֆուքսը, ներկայացրել է իր առաջին մոդելը՝ Red հիպերքարը: Այս մասին հայտնում է [url=https://motor.ru/news/milanred-30-07-2018.htm]Motor.ru[/url]-ն:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ պլանավորվում է թողարկել ընդամենը 99 այսպիսի ավտոմեքենա:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավտոմեքենան կաշխատի 1.325 ձիաուժ հզորությամբ շարժիչով և 2.47 վայրկյանում կզարգացնի մինչև 100 կմ/ժ արագություն, 5.46 վայրկյանում՝ մինչև 200 կմ/ժ արագություն: Ավտոմեքենայի քաշը կլինի 1.300 կգ:
Այս պահի դրությամբ ընկերությունն արդեն վաճառել է 99 հիպերքարերից 18-ը: Ավտոմեքենայի գինը մոտ 2 մլն եվրո է: Պատվիրատուները կստանան իրենց ավտոմեքենաները 2020 թվականից ոչ ավելի շուտ:
Նմանատիպ նյութեր
667 դիտում
20:03 23-05-2023
Արցախում 1325 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Այս բաժնից
3241 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը