Չինաստանում այս տարի չարաշահումների համար պատասխանատվության է ենթարկվել 36 հազար պաշտոնյա
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը տարվա սկզբից չարաշահումների համար պատասխանատվության է ենթարկել ավելի քանի 36 հազար պաշտոնյայի: Հաղորդում է Interfax-ը:
2012 թվականին Չինաստանի իշխանությունները հաստատել են «8 կարգ»՝ կապված պաշտոնյաների վարքագծի հետ՝ բյուրոկրատիա, չարաշահում և ծառայությունում անցանկալի պահվածք:
Հրապարակված զեկույցի համաձայն՝ ավելի շատ տարածված է եղել հավելյալ պարգևավճարների տրամադրումը, ինչպես նաև նվերների ընդունումն ու ծառայողական ավտոմեքենաները ոչ ճիշտ նշանակությամբ օգտագործումը: