211652_close_icon
views-count12883 դիտում article-date 10:52 24-02-2025

Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Իսրայել Օրի» հյուրանոցից հիվանդանոց տեղափոխված 49-ամյա քաղաքացու կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

Փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից բժիշկների խումբը ինքնազգացողության վատացման կանչով մեկնել է Պռոշյան 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոց, որտեղ հիվանդը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 04։55-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ  շտապօգնության խումբը «սրտի կանգ կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Օպերատիվորեն դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ ավագ տեսուչ Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը ժամը 03։45-ի սահմաններում ինքնազգացողությունը վատանալու հետևանքով Պռոշյան 42 հասցեում գործող «Իսրայել Օրի» հյուրանոցում հանկարծամահ է եղել Երևանի բնակիչ, 49-ամյա Հովսեփ Զ․-ն:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր