211652_close_icon
views-count3852 դիտում article-date 22:02 31-07-2018

Ազատանը կունենա 70 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան

Հուլիսի 31-ի Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղի կունենա «Ազատանում արևային ֆոտովոլտային կայանի կառուցում» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, հայտնում է «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության մամուլի ծառայությունը: 70 ԿՎտ հզորությամբ արևային կայանը կկառուցվի հասարակական կազմակերպության և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործակցությամբ իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում։ Արևային կայանի կառուցման համաֆինանսավորումը կլինի մինչև 100 հազար ԱՄՆ դոլարի շրջանակներում, և կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել վեց ամսվա ընթացքում։

Նմանատիպ նյութեր