211652_close_icon
views-count2896 դիտում article-date 13:18 01-08-2018

Կոնգրեսականները Թրամփին ուղղված նամակում կոչ են անում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնած նամակը, որին աջակցել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի և հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավարները և որը ստորագրել է կոնգրեսի 48 անդամ, ուղարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, asbarez.com-ը տեղեկացնում է, որ նամակում նրանք կոչ են անում Թրամփին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայ-ամերիկյան երկխոսությունը և երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու շրջանակում: «Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ԱՄՆ կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներին և բոլոր նրանց, ովքեր միացել են այս նամակին: Մենք միանում ենք մեր օրենսդիր ընկերներին՝ բարձր մակարդակով երկխոսությունը և երկկողմ առաջնահերթությունների շրջանակում համագործակցությունը խթանելու համատեքստում, հատուկ ուշադրություն ենք դարձնում հայ-ամերիկյան փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցին»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նմանատիպ նյութեր