3771 դիտում
18:56 11-04-2017
Կոնգրեսականները կոչ են անում նախագահ Թրամփին պատշաճ հիշատակել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին և հետախուզության հարցերի հանձնաժողովների նախագահները և բարձրաստիճան անդամները միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 գործընկերներին՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանության տարելիցն ապրիլքսանչորսյան հայտարարությունում: Այդ մասին [url=https://anca.org/press-release/congressional-leaders-call-president-trump-properly-commemorate-armenian-genocide/]հայտնում է[/url] Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Նախագահին ուղղված նամակին միացածները կոչ են անում «հիշատակել ապրիլի 24-ը որպես ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» և նշում, որ «հիշատակելով Հայոց ցեղասպանությունը՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կանխելու ապագա վայրագությունները»:
Նամակին միացածները շեշտել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի նախկին փորձը, այդ թվում՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և Դուայթ Դևիդ Էյզենհաուերի վարչակազմերի կողմից:
Նմանատիպ նյութեր
2890 դիտում
13:18 01-08-2018
Կոնգրեսականները Թրամփին ուղղված նամակում կոչ են անում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին
4192 դիտում
09:13 06-08-2019
Կոնգրեսականները կոչ են անում Թրամփին շարունակել ականազերծման ծրագիրը․ «Ամերիկայի ձայն»
16678 դիտում
17:54 12-04-2018
ԱՄՆ կոնգրեսականները հորդորել են Թրամփին ապրիլի 24-ը սահմանել որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Այս բաժնից
544 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
649 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
991 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը