3783 դիտում
12:00 02-08-2018
«Ելք» դաշինքի պառակտման մասին եզրահանգումներ անելը դեռ վաղ է. Արարատ Միրզոյան
Մարտի 1-ի գործով վերջին զարգացումների վերաբերյալ ՌԴ-ի հայտարարությունների առնչությամբ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դիրքորոշումն ամբողջովին համընկնում է ՀՀ ԱԳՆ-ի ձևակերպումների հետ: Օգոստոսի 2-ին ՀՀ կառավարությունում լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է այդ զարգացումների հետ:
«Օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է կառավարության 100 օրվա հետ: Ենթադրում եմ, որ կմասնակցեն նաև տարբեր նախարարներ»,- «[url=https://armenpress.am/arm/news/942512.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ասաց Արարատ Միրզոյանը:
Լրագրողները նկատեցին, որ Մարտի 1-ի գործով վերջին զարգացումների վերաբերյալ ՌԴ-ի հայտարարությունները ՀՀԿ անդամներն ահազանգ են համարում: Արարատ Միրզոյանի խոսքով՝ ապացուցված է, որ ՀՀԿ-ականների գնահատականը տարբերվում է իրավիճակի օբյեկտիվ իրողություններից:
Լրատվամիջոցներն անդրադարձան նաև Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, մասնավորապես՝ հնչեց դիտարկում այն մասին, որ եթե այս ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայնակ է գնում, ապա արդյոք դա նշանակում է, որ «Ելք» դաշինքը պառակտվեց: Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ վաղ է նման եզրահանգումներ անելը, հենց պառակտվի, ապա այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի:
«Իմ անձնական մոտեցումը հետևյալն է. Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի», Նիկոլ Փաշինյանի, թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը և հեղափոխության արժեքները: Այդ ուժը կստանձնի բոլոր փոփոխությունների պատասխանատվությունը, կդառնա դրանց դրոշակակիրը: Այդ քաղաքական ուժում կարող են ընդգրկվել և՛ անհատներ, և՛ քաղաքական, և՛ հասարակական կառույցների ներկայացուցիչներ»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Դիտարկմանը, թե Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լուրջ չի ընկալվում, Արարատ Միրզոյանը նշեց, որ ամիսներ առաջ իրենք էլ լուրջ չէին ընկալվում:
Ինչ վերաբերում է Հայաստանում ներդրումային քաղաքականությանը, ապա Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք տարվում է: Նա վստահություն հայտնեց, որ ներդրումներ անպայման լինելու են:
Նմանատիպ նյութեր
8579 դիտում
08:42 21-03-2018
«Ելք»-ում որոշել են Նիկոլ Փաշինյանին միայնակ թողնել. «Ելք»-ը պառակտման եզրին է. «Ժողովուրդ»
4349 դիտում
18:40 21-04-2017
Երևան ջան, ԵԼՔ ԿԱ. Երևանի ավագանու ընտրություններում ԵԼՔ դաշինքի քարոզարշավի մեկնարկային տեսահոլովակը
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
904 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»