211652_close_icon

«Երևանյան ամառ 2018». թեթև աթլետիկայի բակային մրցաշարում հաղթել է Դավթաշենի թիմը

views-count8107 դիտում article-date 16:46 02-08-2018
«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով համաքաղաքային բակային ավանդական փառատոնում աթլետիկան վերջին մարզաձևն էր: Աթլետիկայի մրցաշարում հաղթել է Դավթաշեն վարչական շրջանի թիմը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Աջափնյակ վարչական շրջանի թիմը և լավագույն եռյակը եզրափակել են շենգավիթցի պատանի աթլետները: Պատվավոր երեք հորիզոնականներում տեղ զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով:

Նմանատիպ նյութեր