211652_close_icon
views-count53184 դիտում article-date 14:43 03-08-2018

Արաբկիրի ոստիկաններն ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. տաք հետքերով հայտնաբերեցին բնակարանային գողերին և գողոնը, ավտոմեքենայում էլ հայտնաբերվել է զենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ բացահայտել են բնակարանային գողության հերթական դեպքը, որ կատարվել է Աջափնյակ վարչական տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ Երևանի Նոր Խարբերդ 5-րդ փողոցի բնակիչ՝ 28-ամյա Էդգար Կորոտկինը և Երևան քաղաքի Արտաշեսյան փողոցի բնակիչ՝ 35-ամյա Պետրոս Մինասյանը Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի 21-րդ շենքի բնակարաններից մեկից կատարել են գողություն և գողոնը տեղափոխել են ВАЗ 2109 մակնիշի 35 ՕC 957 համարանիշի ավտոմեքենայով, որի մեջ նաև կա հրազեն։ Արաբկիրի ոստիկանների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում կասկածյալները Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի մոտից բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտներով, տարբեր տեսակի և արժեքի ոսկյա, արծաթյա զարդեր, կոնյակներ, Վիսկի տեսակի խմիչքներ, արծաթյա պատառաքաղեր, գդալներ, դանակներ, ինչպես նաև տարբեր տեսակի բանալիներ, փականը բացելու մետաղյա հարմարանքներ։ Նշված ապրանքները ոստիկանության կողմից առգրավված է և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։ Նշված անձինք քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Ոստիկաններն ու քննիչները ունեն լուրջ կասկածներ, որ նշված անձինք հնարավոր է՝ այլ գողություններ կատարած լինեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր