211652_close_icon
views-count44599 դիտում article-date 21:35 31-07-2018

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և Ոստիկանության Բաղրամյանի ու Անիի բաժինների ծառայողները գողերին և գողոնը հայտնաբերեցին մի քանի կմ հետապնդելուց հետո․ գողոնը կազմում է 1 միլիոն դրամ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր հուլիսի 31-ին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Ոստիկանության Անիի բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները հայտնվել էին դետեկտիվ ֆիլմի հերոսների դերում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախուզության խմբում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզից դեպի Շիրակի մարզ է շարժվում ՎԱԶ 21099 մակնիշի 35 NF 103 համարանիշի ավտոմեքենան, որը բարձած է գողոնով և կասկածյալ գողերը նշված ավտոմեքենայի մեջ են։ Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիրի մարզում սկսում են հետապնդել կասկածյալների ավտոմեքենան, հրահանգում են, որպեսզի նրանք կանգնեն, սակայն ՎԱԶ 21099-ի վարորդը չի ենթարկվում ոստիկանների օրինական «կանգառ» հրահանգին և շարունակում է ճողոպրել։ Կատարվածի մասին տեղեկանում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանը։ Առանց հապաղելու Ռ․ Ասրյանը, նույն վաշտի ավագ տեսուչներ՝ Հարույթուն Հարությունյանը, Լևոն Միքայելյանը, տեսուչներ՝ Սարգիս Աղաջանյանն ու Ջիվան Սարգսյանը դարանակալում են, ու երբ արդեն Արմավիրի մարզից կասկածյալները մեքենայով հայտնվում են իրենց սպասարկվող տարածքում, Ռ․ Ասրյանն ու ՃՈ ծառայողները փորձում են կանգնեցնել նրանց։ Այստեղ էլ են նրանք դիմում փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվում է վնասազերծել նրանց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողություն կատարելու կասկածանքով Շիրակի մարզի Շիրակավան գյուղից Ոստիկանության Բաղրամյանի բաժին են բերման ենթարկվում Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 29-ամյա Արամ Ջանոյանը և 32-ամյա Կարեն Կարապետյանը։ Ավտոմեքենայում հայտանբերվում է թվով 5 շոգեքարշի հովացման ռադիատորներ։ Պարզվել է, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի վարչական տարածքում գտնվող «ԼՈԳՈ» ՍՊԸ-ին պատկանող տարածքում տեղակայված վագոն- տնակից։ Ըստ փորձագետի նախնական եզրակացության՝ գողության հետևանքով նշված ՍՊԸ-ն կրել է 1 միլիոն դրամի նյութական վնաս։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր