211652_close_icon
views-count5541 դիտում article-date 15:47 03-08-2018

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Կարեն Ղազարյանին

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում այցելել են Կարեն Ղազարյանին: «Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներն հուլիսին և օգոստոսին այցելել են Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկած անձանց, այդ թվում՝ վերջերս կալանավորվածին։ Համաձայն հանձնագրի՝ ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկվածներին՝ դիտարկելու ազատազրկման պայմանները և նրանց հետ վարվելակերպը և օգնելու նրանց կապ պահպանել հարազատների հետ»,-հայտնել է Երեւանում ԿԽՄԿ պատվիրակության մամուլի քարտուղար Գոհար Տեր-Հակոբյանը: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/28/1101897/]հայտնել [/url]էինք, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին։

Նմանատիպ նյութեր