2621 դիտում
10:25 22-05-2015
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին, ով 2014 թվականի դեկտեմբերի 26-ին հատել էր ադրբեջանական սահմանը և գերի ընկել: Այս մասին հաղորդում է Apa գործկալությունը:
ԿԽՄԿ ներկայացուցիչները Արսենին են հանձնել նրա ընտանիքի նամակը: Վերջինս նույնպես իր ընտանիքին ուղղված նամակ է հանձնել ԿԽՄԿ-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանն 15 տարվա ազատազրկման է դատապարտել ԼՂՀ քաղաքացի հանդիսացող Ա. Բաղդասարյանին: Դատարանում հանդես էին եկել «տուժածները»՝ հասարակ քաղաքացիներ և զինվորականներ և հայտարարել, որ համաձայնվել էին դատավճռի հետ: Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցել էին քրեական գործ՝ Ադրբեջանի քր.օր.-ի 218.2 (հանցավոր կազմակերպության անդամ լինելու), 29,120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի), 29, 120,2,7 (2 և ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, ռասսայական, կրոնական ատելության կամ թշնամանքի հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282,2 (պայթեցնելտ, հրդեհելտ կամ այլ գործողություններ, որոնք ուղղված են Ադրբեջանի Հանրապետության տնտեսական կայունությունը և պաշտպանունակությունը սասանելու նպատակով ձեռնարկությունների, սպառազինությունների, հաղորդակցության ուղիների, կապի փլուզմանը):
Նմանատիպ նյութեր
18368 դիտում
15:01 09-01-2018
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին և Զավեն Կարապետյանին
3489 դիտում
14:49 03-07-2015
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Արսեն Բաղդասարյանին
4975 դիտում
16:29 01-05-2015
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող ՀՀ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին
Այս բաժնից
1099 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
868 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1081 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին