211652_close_icon

Առաջին փոխվարչապետը միջազգային կազմակերպությունների հետ քննարկել է ԱԺ արտահերթ ընտրություններին միջազգային աջակցության հարցը

views-count3456 դիտում article-date 23:42 03-08-2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը: Տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետներին, ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն ու տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր