211652_close_icon
views-count83292 դիտում article-date 10:04 04-08-2018

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. Գեղարդ վանական համալիր տանող ճանապարհին հսկայական ժայռաբեկորներ են թափվել. ճանապարհը դարձել է երկկողմանի փակ. օպերատիվորեն ժամանել են միայն փրկարարներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Գողթ-Գեղարդ մայրուղու 27 կմ հատվածում՝ Գեղարդ վանական համալիր չհասած ճանապարհահատվածում, հսկայական ժայռաբեկորների և քարերի թափում է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գողթ գյուղի ղեկավար Կարեն Գաբրիելյանը, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու, փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17-րդ ջոկատը՝ հրամանատար, ՓԾ կապիտան Վահե Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հսկայական ժայռաբեկորները փակել են Գեղարդ վանական համալիրի ճանապարհը: Փրկարարները կատարել են հետախուզական աշխատանքներ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ եթե գյուղապետարանը, փրկարարներն ու ոստիկանները օպերատիվորեն ժամանել են, ապա 3 ժամից ավելի է, Կոտայքի մարզպետարանից, կապի և տրանսպորտի նախարարությունից, տեղական ճանշինից ոչ մի պաշտոնյա չկա, հավանաբար նրանք «Մսրա Մելիքի քուն են մտել»: Հսկայական ժայռաբեկորները հեռացնելու համար պետք է օգտագործվի հատուկ տեխնիկա, իսկ մինչ այդ իրենից լուրջ վտանգ ներկայացնող մի ահռելի հատված պետք է պայթեցվի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Կ. Գաբրիելյանն ասում էր. «Մի քանի անգամ այս խնդիրը լուծելու նպատակով դիմել ենք պատկան մարմիններին, ամեն անգամ նույն պատասխանն են տվել՝ գումար չկա, կլինի կանենք, յոլա գնացեք»: *** 16։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փլուզման վայր ժամանեցին արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր