3412 դիտում
11:05 04-08-2018
«Սարի թաղի» գործով ամբաստանյալը կրկին կալանավորվել է, այս անգամ թմրանյութերի գործով․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Սարի թաղի գործով» ամբաստանյալ էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորված է: Նա կալանքից ազատ էր արձակվել հունիսի 8-ին: Էդուարդ Զեյթունյանն այս անգամ կալանավորվել է ոչ թե «Սարի թաղի» գործով, այլ «ինչ-որ թմրանյութերի»: Այս մասին Aгavot.am- ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Էդուարդ Զեյթունյանի՝ դատարան չներկայանալու պատճառով «Սարի թաղի» գործով նիստը հետաձգվեց: Դատարանը տեղյակ չէր, թե ո՞ր մեկուսարանում է կրկին կալանքի տակ հայտնված Էդուարդ Զեյթունյանը, ուստի չէր կարողացել ապահովել նրա ներկայությունը նիստին:
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին: Այս գործով անցնում են նաև Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը: Սարիթաղցիները, հիշեցնենք, մեղադրվում են 2016 թվականին՝ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Այդ օրերին, մի քանի օր շարունակ, Սարի թաղում ջուր և գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց՝ բողոքելու, նրանց և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել, ձերբակալված էին մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1644 դիտում
14:13 31-08-2016
Սարի թաղի գործով հարցաքննվել է 74 քաղաքացի, 63-ը, այդ թվում՝ 19 լրագրող ճանաչվել է տուժող. ՀՔԾ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը