87185 դիտում
10:38 05-08-2018
Ավտովթար Լոռու մարզում. 16-ամյա երեխան 03-ով Բոզ գյուղի ճանապարհին վթարի է ենթարկվել. Նրան և հասակակից ընկերոջը տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Լոռու մարզի Մարգահովիտ (նախկին Բոզ գյուղ) բնակիչ, 16-ամյա Ավագ Մալաքյանը իր վարած Վազ 21-03 մակնիշի 36 ԼԼ 774 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մալաքյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 16-ամյա Արման Անանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Մելիքսեթյանի գլխավորությամբ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+