211652_close_icon
views-count77775 դիտում article-date 10:49 01-09-2019

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 16-ամյա տղան Toyota Rav4-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. նրան և հասակակից ուղևորին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Խաչիկ գյուղի բնակիչ, 16-ամյա Սիրեկան Ա.-ն, վարելով Toyota Rav4 մակնիշի 80 PP 101 համարանիշի ավտոմեքենան, Արենի-Խաչիկ գյուղամիջյան ճանապարհի 20-րդ կմ հատվածում դոuրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, mի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սիրեկան Ա.-ն և ուղևոր, Խաչիկ գյուղի բնակիչ, 16-ամյա Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Դավիթ Հ.-ին , ով գտնվում է ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկաները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր