211652_close_icon
views-count21056 դիտում article-date 22:31 06-08-2018

Սևանա լճում անհետացած քաղաքացու որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Օգոստոսի 3-ին Սևանա լճում անհետացած քաղաքացու որոնողական աշխատանքները օգոստոսի 6-ին, Ժամը 18:00-ին ավարտվել են անարդյունք: Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Օգոստոսի 6-ին ժամը 08:33-ի դրությամբ փրկարարները վերսկսել էին որոնողական աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/03/1102362/]հայտնել էինք[/url], որ օգոստոսի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհի 5-րդ կմ հատվածում, Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, Սևանի ափից մոտ 5կմ Սևանա լճի ուղղությամբ, 4 հոգի փչովի նավակով ուժեղ քամու հետևանքով ափից անհայտացել են: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի և ջրասուզակ Վահե Մելքոնյանի գլխավորությամբ: Ա. Ճզմաչյանը ափից 5 կմ հեռավորության վրա՝ ուժեղ քամու պայմաններում, կարողացել է հայտնաբերել կորածներին, և անվտանգ դուրս բերել ափ: Նավակում եղել են Վանաձորի բնակիչներ Ժաննա Շահնազարյանը, նրա երեխան՝ 4-ամյա Արան, քրոջ երեխան՝ 11-ամյա Էրիկը և ևս մեկ երեխա: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ նրանք Վանաձորից եկել էին նշելու Էրիկի հոր՝ Նվեր Շահնազարյանի ծննդյան տարեդարձը, և երբ փչովի նավակը քամու հետևանքով ափից անհայտացել է, Նվերը փորձել է հասնել նավակին, որպեսզի հետ բերի նրանց, սակայն ցավոք՝ քամին այնքան ուժգին է եղել, որ նավակը ափից հեռացել է մի քանի կիլոմետր, իսկ Նվերն էլ՝ ջրահեղձ է եղել: Հայտնել էինք [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/04/1102397/]նաև[/url], որ օգոստոսի 4-ին, վաղ առավոտվանից ջրասուզակներն ու ոստիկանները Սևանա լճում վերսկսել են ջրահեղձ եղած տղամարդու որոնողական աշխատանքները։

Նմանատիպ նյութեր