211652_close_icon
views-count11134 դիտում article-date 09:59 07-08-2018

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մոտ 5000 հոգի կժամանի Հայաստան. չի բացառ­վում, որ նրանց մի մասին կտեղավորեն Երևանից դուրս․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին: Սպասվում է, որ հոկ­տեմբերի 11-12-ն անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ Հայաստան կայցե­լեն 80-ից ավելի երկրի ներկայացուցիչ­ներ՝ մոտ 5000 հոգի: Ընդ որում, սպաս­վում է, որ 80 երկրից ավել Հայաստան կայցելեն ղեկավարների մակարդակով: Արդեն հաստատված է, որ Հայաստան կայցելեն Ֆրանսիայի և Կանադայի նախագահները: Բանն այն է, որ թավշյա հե­ղափոխությունից հետո հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճել է, և շատերն են ցանկանում գալ, տեսնել Հա­յաստանն ու երկրի վարչապետին: Եվ այս իրավիճակում լուրջ խնդիր է առկա հյու­րանոցների հետ կապված: Եվ չի բացառ­վում, որ որոշում կայացվի պատվիրակու­թյուններին տեղավորել նաև Երևանից դուրս գտնվող հյուրանոցներում, չնայած այդ դեպքում արդեն դժվար է դառնալու նրանց տեղաշարժն ապահովելը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր