211652_close_icon

Լիբանանի նախագահն աշնանը կժամանի Հայաստան, կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

views-count4713 դիտում article-date 23:38 07-08-2018
Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերին կայցելի Հայաստան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է [url=https://www.almasdarnews.com/article/lebanese-president-to-visit-armenia-in-october/]Al-Masdar News[/url]-ը՝ վկայակոչելով Լիբանանի նախագահի մամուլի ծառայությունը: Աունը հանդիպումներ կունենա Հայաստանի գործընկերների հետ և կմասնակցի Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։ Սա կլինի Աունի երկրորդ այցը Հայաստան 2016 թվականին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։

Նմանատիպ նյութեր