28983 դիտում
11:29 07-08-2018
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում 21-ամյա երիտասարդի նկատողությունը վերածվել է վիճաբանության ու դանակահարության. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ օգոստոսի 7-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ, 21-ամյա Հրայր Շահվերդյանն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծ փողոցի թիվ 43 տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ոստիկանները պարզել են , որ նախորդ օրը ՝ օգոստոսի 6-ին, ժամը 23:50-ի սահմաններում Հ. Շահվերդյանը իր տան բակում նկատել է անծանոթ մի երիտասարդի, ով հեռախոսով բարձրաձայն խոսելիս է եղել: Ինքը մոտեցել է նրան ու խնդրել, որ բարձրաձայն չխոսի, քանի որ մարդիկ քնած են: Նրա նկատողությունը անծանոթին դուր չի եկել և այն վերածվել է վիճաբանության, որի ժամանակ էլ անծանոթը հարվածել է իր դեմքին, իսկ հետո ինչ-որ սուր առարկայով հարվածել կրծքավանդակի հետին պատին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
120010 դիտում
17:54 10-08-2019
Արտակարգ դեպք Իջևանում. վիճաբանության ժամանակ կծել են 29-ամյա երիտասարդի ականջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց