13829 դիտում
15:23 07-08-2018
Արցախի մի խումբ պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Այս մասին [url=https://www.facebook.com/aghavalyan]ֆեյսբուքյան էջի[/url] միջոցով տեղեկացրել է ԱՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը:
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները ևս: Ստորագրահավաքին միացել է 46 պատգամավոր:
«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունում վկայի կարգավիճակով հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։
Ռոբերտ Քոչարյանն առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորված է հուլիսի 27-ից:
Նմանատիպ նյութեր
11829 դիտում
21:23 07-08-2018
Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված