211652_close_icon
views-count20741 դիտում article-date 22:03 08-08-2018

Ոստիկանապետի հանձնարարությամբ՝ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության հիման վրա ծառայողական քննություն է սկսվել

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Արմավիր քաղաքում բնակվող մսագործ Ալեքսան Գասպարյանը արդեն 6 օր է՝ հայտնվել է Արմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։ Նրան ծեծի է ենթարկել ոստիկանության Թալինի քրեական հետախուզության բաժնի պետ, քրեականի Վալոդիկ մականունով աշխատակիցը՝ իր երկու ենթակաների հետ։ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվության կապակցությամբ կատարվում է ծառայողական քննություն: Արդյունքերի մասին կտրվի լրացուցիչ պարզաբանում:

Նմանատիպ նյութեր