211652_close_icon
views-count5011 դիտում article-date 16:55 18-08-2018

Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում

Ճանապարհային ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը: «Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում քաղաքացու կողմից հրապարակվել է տեղեկություն, թե ճանապարհային ոստիկանության ծառայող, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը վարորդի հետ խոսելիս թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ պարզելու միջադեպի հանգամանքները, ինչպես և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հանգամանքը»,- ասված է հայտարարությունում: Ոստիկանությունը խնդրում է միջադեպին ականատես եղած քաղաքացիներին կամ դրա վերաբերյալ տեսաձայնագրություններ ունեցողներին, դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:

Նմանատիպ նյութեր