211652_close_icon
views-count9620 դիտում article-date 21:54 09-08-2018

Վալերիյ Օսիպյանը սպայական ուսադիրներ և պարգևներ է շնորհել համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներին

Օգոստոսի 9-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերթական անգամ սպայական ուսադիրներ և պարգևներ շնորհեց համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողների: Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։ Անձամբ ոստիկանության պետից լեյտենանտի ուսադիրներ ստացան չորս ծառայող, որոնք արդեն որպես սպա կծառայեն ոստիկանության միջին խմբի պաշտոններում: Նախկինում կատարված առանձնապես ծանր հանցագործության բացահայտելու համար քրեական հետախուզության գլխավոր վարչության երկու ծառայող էլ արժանացան «Oրենքի պատվար» մեդալի: Շնորհավորելով պարգևատրվածներիբն` ոստիկանության պետն ընդգծեց՝ հրամայական է օր օրի ավելի իրավագիտակից դարձող հասարակության հետ համահունչ քայլել՝ կատարելագործելով մասնագիտական գիտելիքները, բարձրացնելով կրթական մակարդակը, և, իհարկե, ծառայությանը վերաբերվելով ավելի սրտացավ: «Այսուհետ բարեխիղճ ծառայող ցանկացած ոստիկան գնահատվելու է ըստ արժանվույն». հավաստիացրեց ոստիկանության պետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր