211652_close_icon
views-count3325 դիտում article-date 22:24 10-08-2018

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջևանում երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների մեկնարկը կտրվի օգոստոսի 12-ին առավոտյան ժամը 08:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում՝ «Ծանոթության միասնական նախաճաշ» միջոցառմամբ, որից հետո միջացառման մասնակիցները կմեկնեն Իջևան: Մեկնարկային միջոցառմանը կմասնակցեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: [b]Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները.[/b] Օգոստոսի 12-ին՝ «Ծանոթության միասնական նախաճաշ» (Երևան), ծրագրի պաշտոնական բացում (Իջևանի քանդակների այգի), ‹‹Սթրիթ-Արթ›› (Իջևանի գորգագործական կոմբինատի տարածք), Հայկական կոխ ըմբշամարտի և Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիաների մարզիկների ցուցադրական ելույթներ (Իջևանի քանդակների այգի), «Երիտասարդների հին խնդիրների լուծման նոր տեսլականը» թեմայով հանդիպում – քննարկում և «Երիտասարդական հնարավորություններ» թեմայով կոնֆերանս (ՀՀ Տավուշի մարզի մարզպետարան), ճանաչողական զբոսանք Իջևան քաղաքում, ՔՀԿ-ների կողմից թեմատիկ արհեստանոցների իրականացում (ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ), «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» բացօթյա ցուցահանդես, թատերականացված բացօթյա ակցիա-վիկտորինա և բացօթյա համերգ (Իջևանի քանդակների այգի): Օգոստոսի 13-ին և 14-ին կկազմակերպվի ուսուցողական քվեսթ-ներկայացում՝ Գոշավանքի հարակից անտառում: Մասնակիցների վերադարձը Իջևանից Երևան՝ երեկոյան 22:00-ին: [b]Աստղիկ Մարտիրոսյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար[/b]

Նմանատիպ նյութեր