211652_close_icon
views-count3526 դիտում article-date 15:30 10-08-2018

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Հակոբ Ավագյանը և Ալբերտ Բաբայանը, ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, այլ պատասխանատու անձինք։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը և համագործակցությունը երկու բարեկամ երկրների միջև։ Անդրադառնալով տարբեր ոլորտներում փոխգործակցությանը՝ Արծվիկ Մինասյանը նշել է,որ բոլոր բնագավառներում կա առաջընթաց, բայց էլ ավելի մեծ պոտենցիալ կա դրանք նոր մակարդակի բարձրացնելու համար։ Դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, համաձայնել, որ կան մի շարք ոլորտներ, որտեղ համագործակցության բարձր արդյունքներ են գրանցվել և ներկայում անհրաժեշտություն կա այլ ոլորտներում նույնպես համագործակցության ընդլայնման ուղիներ փնտրել։ Երկուստեք կարևորվել է առևտրային ներկայացուցիչների աշխատանքը։ Նախարար Մինասյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ նաև ակտիվացվելու է ՌԴ- ում ՀՀ առևտրային ներկայացուցչության աշխատանքը, քննարկվում են, Մոսկվայից բացի, Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում ևս հայկական արտադրանքի մշտական ցուցադրություն ունենալու հնարավորությունները։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ՓՄՁ-ների, ներմուծման և արտահանման, նորամուծությունների և բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության, ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։ Համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչի մասնակցությամբ առաջիկայում ևս մեկ հանդիպում կազմակերպելու համար՝ բարձրացված շատ հարցերի նպատակային և առարկայական լուծման համար։ Ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր