211652_close_icon
views-count6324 դիտում article-date 19:59 11-08-2018

Ամերիկյան դատարանը Monsanto-ին պարտադրել է 290 մլն դոլար փոխհատուցում վճարել քաղցկեղով հիվանդացած այգեգործին

Սան-Ֆրանցիսկոյի դատարանը Monsanto ագրոքիմիական ընկերությանը [url=https://www.organicconsumers.org/blog/monsanto-roundup-trial-verdict]պարտադրել է[/url] 290 մլն դոլար փոխհատուցում վճարել Բենիշի դպրոցական շրջանի նախկին այգեգործ Դիուեն Ջոնսոնին: Խոսքը գնում է ավելի քան 800 հայցի մասին, որոնք ԱՄՆ-ում ներկայացրել են ընդդեմ Monsanto-ի, որին մեղադրում են, որ վերջինս միտումնավոր թաքցրել է իր ամենահայտնի արտադրանքի՝ RoundUp հերբիցիդի պարունակության մեջ քաղցկեղածին նյութերի առկայությունը: Հետագայում բոլոր հայցերը միացրել են մեկ գործի մեջ և ուղարկել Սան-Ֆրանցիսկոյի դատարան: 46-ամյա Ջոնսոնը ընդհանուր առմամբ Monsanto-ից պահանջել էր 439 մլն դոլար: Սան-Ֆրանցիսկոյի մի շարք դպրոցներում զբաղվելով այգեգործությամբ, վերջինս տարվա ընթացքում 20-30 անգամ օգտագործել է RoundUp-ը: Ընդ որում, 2012-ին առնվազն երկու անգամ հերբիցիդը պատահաբար թափվել է նրա վրա: 2014-ին Ջոնսոնի մոտ ախտորոշվել է արյան քաղցկեղ: Իր հերթին Monsanto-ն հայտնել է, որ բազմաթիվ փորձագիտական հետազոտությունները չեն ապացուցել հերբիցիդում առկա գլիֆոսատ նյութի վտանգավորությունը մարդու առողջության համար: Ընկերությունը մտադիր է բողոքարկել որոշումը:

Նմանատիպ նյութեր