Մոսկովյան դատարանը Ֆիլիպ Կիրկորովին պարտադրել է 650 հազար եվրո վճարել լատվիական բանկին
Մոսկովյան դատարանը մասամբ բավարարել է ABLV լատվիական բանկի քաղաքացիական հայցն ընդդեմ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի, որով վերջինը պահանջում էր երգչից վճարել շուրջ 4 մլն եվրո՝ հիփոթեքային վարկի վերաբերյալ սահմանված տուգանքը, նաև՝ տոկոսադրույքները։
Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, Կիրկորովի փաստաբանը հայտնել է, որ դատարանը մասամբ է բավարարել հայցը, և երգիչը կվճարի բանկին միայն 651 հազար եվրո։
Դատական նիստն ընթացել է դռնփակ։
Կիրկորովի փաստաբաններն առաջարկել են բանկին միջազգային համաձայնագիր կնքել, սակայն հայցվորը մերժել է առաջարկը։