211652_close_icon
views-count5984 դիտում article-date 15:23 12-08-2018

Կասպյան հնգյակի երկրների ղեկավարները Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր են ստորագրել

Կասպյան հնգյակի երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարները Ղազախստանի Ակտաու քաղաքում ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը: Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Կասպյան գագաթնաժողովի ավարտին հռչակագրի տակ իրենց ոտորագրությունն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Փորձագետները 5 երկրների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագիրն անվանել են «Կասպից ծովի Սահմանադրություն»: Ստորագրված հռչակագրի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:Ղազախական Ակտաուում Կասպիական 5-րդ գագաթնաժողով ն իր աշխատանքը սկսել է Կասպիցի ափին գտնվող ։ Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Կասպիցի նավթով և գազով հարուստ շելֆում, ամերիկյան Energy Information Administration-ի (EIA) ամենամոտավոր չափումներով, պարունակվում է մինչև 6,5 մլրդ տոննա նավթի ու գազի ապացուցված և հավանական պաշար և 1,5 ամգամ ավելի շատ կանխատեսվածից: Ընթացիկ գներով այդ պաշարների գինը կազմում է մոտ 8 տրլն դոլար:

Նմանատիպ նյութեր