211652_close_icon
views-count1566 դիտում article-date 13:48 26-09-2014

Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան կարող է հաջորդ տարի ստորագրվել Ղազախստանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Կասպիցի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախապատրաստման հարցում ձեռք է բերվել զգալի առաջընթաց, ինչի շնորհիվ այն կարող է ստորագրվել արդեն 2015 թվականին, Ղազախստանում: Այս մասին հայտնել է РИА Новости-ն: Ուշակովի խոսքերով` Աստրախանում կայանալիք Կասպյան երկրների գագաթաժողովից առաջ ինտենսիվացել է փորձագետների աշխատանքը, ինչն էլ հնարավորություն է տվել զգալի առաջընթաց գրանցել Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման հարցում: Ուշակովը չի բացառել, որ այդ կոնվենցիան կարող է ստորագրվել հաջորդ տարի Ղազախստանում կայանալիք Կասպյան երկրների հաջորդ գագաթաժողովում:

Նմանատիպ նյութեր