30497 դիտում
15:40 13-08-2018
Արտակարգ դեպք Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. հսկայական ժայռաբեկորները պոկվել ու փակել են ճանապարհը. ժամանակն է պատկան մարմինները հետևություններ անեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր- Դիլիջան ավտոճանապարհի Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում հսկա ապառաժ ժայռաբեկորները պոկվել և ընկել են ճանապարհին: Նշված հատվածում երթևեկությունը դարձել է անանցնելի:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարութան փրակարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի կարգարդությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ հսկայական ժայռաբեկորները ճանապարհից հեռացնելու ուղղությամբ:
Այդ ընթացում տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ քարաթափման հետևանքով , բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Իրավիճակի մասին տեղեկացվել; է Լոոռւ մարզպետ Հրանտ Մարգարյանը, ում կարգադրությամբ մարզպետարանի համապաստախան վարչության ծառայողները ժամանում են դեպքի վայր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում քարաթափման դեպքերն հաճախակի են լինում և ժամանակն է, որպեսզի համապատասխան մասնագետները կատարեն անհրաժետ աշխատանքներ, այդ թվում՝ պայթեցման, որպեսզի վտանգավոր ժայռաբեկորները հեռացվեն, հակառակ դեպքում, եթե հետևություններ չարվի, հնարավոր է, հետագայում քարաթափման հետևանքով արտակարգ դեպքեր տեղի ունենան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+