42684 դիտում
15:59 01-07-2016
Արտակարգ իրավիճակ Ճամբարակ-Դիլիջան հանրապետական նշանակության ճանապարհին. մոտ 2 000 խորհանարդ մետր ժայռաբեկորները փակել են ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակից-Դիլիջան տանող ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Մարտունի գյուղի վարչական տարածքում ժայռաբեկորների փլուզման պատճառով ճանապարհն անանցանելի է դարձել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատար Ռուբեն Օհանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն են գործել նաև Կապի և տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Աշոտ Արշակյանի և տեղի Ճանշինի աշխատակիցները՝ Ճանշինի պետ Արարատ Քոչարյանի գլխավորությամբ:
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է՝ ելնելով քաղաքացիների շահերից, քանի որ կա վտանգ, որ հնարավոր է՝ մյուս ժայռաբեկորները նույնպես պոկվեն:
Այս պահին Երևանից Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ ժամանած «Հայավտոճան»-ի մասնագետները ուսումնասիրում են տեղանքը և եկել են այն եզրակացության, որ ճանապարհի վրա ընկած 2000 խորհանարդ մետր ապառաժ քարերը հնարավոր է հեռացնել միայն պայթեցնելուց հետո:
Տեղում աշխատանքներին օնլայն հետևում է նախարար Գ. Բեգլարյանը, իսկ «Հայավտոճան»-ի տնօրեն Ա. Արշակյանն էլ հեռախոսով կատարվող աշխատանքների մասին տեղեկություններ է հաղորդում նախարար Գ. Բեգլարյանին:
Երջանիկ պատահականություն է, որ քարաթափման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանը:
Քարաթափման պատճառով 8 մետր լայնությամբ և 30 մետր երկարությամբ ճանապարհը փակվել է:
Տեղում ուժեղացված ծառայութուն է կատարում նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, որպեսզի քաղաքացիները նշված հատվածով չերթևեկեն, դադարեցվի նրանց տեղաշարժը, ինչը բխում է հենց առաջին նրանց շահերից, քանի որ կա վտանգ, որ կողքի հսկայական ժայռաբեկորները նույնպես կարող են փլուզվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5602 դիտում
17:51 18-05-2014
Արտակարգ իրավիճակ՝ Դիլիջան-Ճամբարակ ճանապարհին. ժայռաբեկորները «գրավել են» ճանապարհը (լրացված)