1786 դիտում
16:28 13-08-2018
Հրազդանի համայնքապետարանում արձանագրված խախտումների հիման վրա հաղորդում է ուղարկվել դատախազին. Կոտայքի մարզպետ
Հրազդանի համայնքապետարանում արձանագրված խախտումների հիման վրա հաղորդում է ուղարկվել դատախազին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
ՀՀ Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 26-ի N156-Ա որոշման համաձայն՝ 2018թ.-ի հուլիսի 4-18-ը ներառյալ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն:
Իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար:
Նմանատիպ նյութեր
2830 դիտում
16:54 19-04-2016
Հրազդանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների կապակցությամբ ՄԻՊ-ը դիմել է Գլխավոր դատախազին
Այս բաժնից
562 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
694 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
973 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ