1806 դիտում
12:07 21-03-2019
Իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում ի հայտ եկած խախտումների առնչությամբ Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշման համաձայն Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքներով Կոտայքի մարզի նախկին Նոր Գյուղ համայնքում արձանագրվել են մի շարք խախտումներ:
Այս մասին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից: Մասնավորապես.
Գնումների գործընթացում չեն ներկայացվել գնումների պլաններ, գնման պայմանագրեր կնքելու վերաբերյալ հայտարարություններ, մի շարք գնումներ կատարվել են ֆիզիկական անձանցից, որոնց համար սահմանված կարգով չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել եկամտային հարկ՝ խախտվել է իրավահարաբերության ծագման պահին գործող՝«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, ինչպես նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը և 15-րդ հոդվածի պահանջները:
Համայնքում կատարված աշխատանքների իրականացման նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքվել են պայմանագրեր, որոնց համար չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել եկամտային հարկեր: Վերոգրյալի արդյունքում խախտվել է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը:
Համայնքի ավագանու որոշմամբ հաստատվել է համայնքի գույքագրման փաստաթղթերը, որտեղ չի ներառվել տվյալ ժամանակահատվածում համայնքի կողմից ձեռք բերված նյութական միջոց, որը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի պահանջի խախտում է:
Բացի վերոգրյալից, լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ
Համայնքի ղեկավարի որոշմամբ փոփոխվել է գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողատեսքերը ավելի ցածր հողատեսքի. այդ փոփոխությունների և հողատեսքերի օտարման հետևանքով համայնքի բյուջե պակաս է մուտքագրվել շուրջ 10 միլիոն դրամ գումար:
Նշված խախտումները քննության առարկա դարձնելու նպատակով Կոտայքի մարզպետը դիմել է Կոտայքի մարզի դատախազին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
685 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց