2296 դիտում
21:24 13-08-2018
Բակո Սահակյանը ՀԲԸՄ նախագահի և ԱՀԱ փոխնախագահի հետ քննարկել է Արցախի պետհամալսարանի նոր մասնաշենքի կառուցման հարցը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին և Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին: Տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման գործընթացին:
Նախագահը կարևորել է նախագծի իրականացումը՝ ընդգծելով, որ ժամանակակից պայմաններին համապատասխանող ենթակառուցվածքները կարևոր ներդրում կունենան մայր բուհում գիտակրթական մակարդակի բարձրացման գործում:
Նմանատիպ նյութեր
937 դիտում
21:22 22-10-2024
966 մլն դրամ է հատկացվել Կապանի համայնքապետարանի շենքին կից նոր մասնաշենքի կառուցման համար
1096 դիտում
22:34 10-11-2023
Հանդիպել են Վահրամ Դումանյանը և Արցախի պետհամալսարանի ռեկտորը
2232 դիտում
12:37 07-08-2020
ՀՀ նախագահը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀԲԸՄ նախագահի հետ
Այս բաժնից
1108 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
946 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը