2235 դիտում
12:37 07-08-2020
ՀՀ նախագահը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀԲԸՄ նախագահի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով ստեղծված իրավիճակը և լիբանանահայ համայնքի հետ կապված խնդիրները քննարկել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Նախագահ Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են պայթյունի հետևանքներին, մասնավորապես՝ լիբանանահայության կրած մարդկային և նյութական կորուստներին ու վնասներին։
Զրուցակիցները քննարկել են լիբանանահայ համայնքին անհրաժեշտ հրատապ օգնության հարցը, միաժամանակ, նշելով, որ, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և ճգնաժամային բնույթը, օժանդակությունը պետք է շարունակական լինի։ Հանրապետության նախագահը և ՀԲԸՄ նախագահ կարևորել են համակարգված օգնության ծրագրերի իրականացումն ինչպես պետության, այնպես էլ ազգային և եկեղեցական կառույցների կողմից:
Նմանատիպ նյութեր
1450 դիտում
14:41 15-09-2020
ՀԲԸՄ-ՀԵԸ ընտանիքը լծվել է Լիբանանի և լիբանանահայության վերականգնման մարդասիրական աշխատանքում
Այս բաժնից
1174 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1009 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը