32575 դիտում
14:31 14-08-2018
Երևանում թալանել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործակալության պետի տունը, տանելով խոշոր չափի ոսկյա և արծաթյա զարդեր
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 42-ամյա Արմեն Նալբանդյանի բնակարանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Նալբանդյանը այդ օրը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ օգոստոսի 8-ին ժամը 00:30-ից մինչև օգոստոսի 12-ի ժամը 14:30-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանի դուռը հարմարեցված բանալիով բացել են և ներս մտել տուն ու այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Նալբանդյանն աշխատում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ որպես գործակալության պետ:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: