13124 դիտում
13:27 15-08-2018
Հայ ծրագրավորողներն արդեն կարող են իրենց վճարովի հավելվածները տեղադրել ու վաճառել «Google play»-ում
Այսուհետ մոբայլ ծրագրավորողները կարող են Հայաստանից «Android Google Play»-ում տեղադրել և վաճառել իրենց ստեղծած հավելվածները։
Մինչ այժմ հայ ծրագրավորողները «Google play»-ում անվճար հավելվածներ տեղադրելու հնարավորություն ունեին, որոնք հասանելի էին ամբողջ աշխարհում: Սակայն վճարովի հավելված կամ հավելված, որը կարող է պարունակել ներհավելվածային գնումներ (In-app purchase), Հայաստանում բացված ծրագրավորողի հաշիվները (Developer account) տեղադրել չէին կարող, քանի որ Հայաստանը ընդգրկված չէր Google-ի կողմից թույլատրված երկրների ցանկում:
Տեղական ընկերությունները ստիպված էին լինում այլ երկրներում բացել «Developer account» և հարկ վճարել այլ երկրներում ստացված վաճառքների դիմաց։ Դժվարություններ էին լինում նաև գումարը ստանալիս, քանի որ «Google»-ը ուղարկում էր գումարը միայն տվյալ երկրում բացված բանկային հաշիվներին:
Հայ մասնագետները բազմիցս բարձրաձայնել էին այս անհարմարության մասին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Google» ընկերության ներկայացուցիչների միջև դեռ նախորդ տարվանից բանակցություններ էին ընթանում այս ուղղությամբ։
Վերջապես նախորդ շաբաթ այդ բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին: Հայաստանում գրանցված ընկերությունները կարող են վաճառել իրենց հավելվածները «Google Play»-ում և ստանալ եկամուտներ:
Սա իրական խոչընդոտ էր հայ ծրագրավորողների համար: Դրա վերացման արդյունքում Հայաստանում արտադրվող մոբայլ հավելվածների թիվն այսուհետ կաճի, միջազգային շուկայում դրանց սպառման ծավալները կավելանան:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
13339 դիտում
16:12 21-05-2020
PhantomLance-ը վարակում էր սարքերը Google Play-ի հավելվածների միջոցով. Կասպերսկի լաբորատորիա
11626 դիտում
11:48 30-03-2020
Յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել եւ օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները. Գոհար Մելոյան
Այս բաժնից
1195 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
835 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան