211652_close_icon
views-count3616 դիտում article-date 20:11 16-08-2018

ԱԱԾ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը. Ա. Վանեցյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ լրատավական բաժինը: Հանդիպման սկզբում Ի. Կոնստանտինովը ՀՀ ԱԱԾ տնօրենին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին և նրա անցած ծառայողական ուղին: Տնօրենը շնորհավորել է վերջինիս նշանակման կապակցությամբ, մաղթել հաջող ծառայություն և վստահեցրել, որ ՀՀ ԱԱ ծառայությունը մշտապես պատրաստ է աջակցել սահմանների պահպանության հարցում: Քննարկելով երկկողմ համագործակցության հարցերը՝ Ա. Վանեցյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները և հույս հայտնել, որ նմանատիպ հանդիպումները կնպաստեն այդ համագործակցության էլ ավել ամրապնդմանը: ՌԴ կողմը ևս պատրաստակամություն է հայտնել նպաստել հնարավոր համագործակցության զարգացմանը, ապա անդրադարձ է եղել ՀՀ-ում ՌԴ սահմանապահների առաքելությանը:

Նմանատիպ նյութեր