22672 դիտում
12:46 17-08-2018
Վրաերթ Գեղարքունիքի մարզում. 40–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 56–ամյա հետիոտնին. ժամանել են ՃՈ վաշտի հրամանատարն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Յուրիկ Սանամյանը իր վարած Lexus մակնիշի 95 QA 900 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Գավառ-Լճաշեն ավտոճանապարհի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Սևան քաղաքի բնակիչ, 56-ամյա Լյուդմիլա Աթոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Սևանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պաատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+